Գլխավոր Հասարակություն Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները

200
0

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները: Այդ մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Հոկտեմբերի 27-ին Առաջին ալիքն ազդարարել էր «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։ Երկու ամիս շարունակ, նախագծի ստեղծագործական խումբը տասնյակ հայտեր է ստացել Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Լսումների արդյունքում, շուրջ 100 դիմորդից ընտրվել են այն 20 մասնակիցները, որոնք փետրվարին հեռուստադիտողի եւ միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին։

Նշվում է, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝

Ռոբերտ ՔոլոյանՍեւակ ԽանաղյանՍուրեն ՊողոսյանՄհեր ԱրմենիաՏյոմ, Ժաննա ԴավթյանՀայկ Կասպարով, Գեւորգ ՀարությունյանՄարիա ՍիքրեթՀասմիկ ՇիրոյանԱնգելԱմալիյա ՄարգարյանԹամար ԿապրելիանԼուսինե ՄարդանյանԱրման ՄեսրոպյանՄարիամԿամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ» ։

Ինչպես տեղեկացնում է Հանրայինը, մասնակիցների մրցութային երգերը հունվարի 15-ից հասանելի կլինեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում:

 «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018 թ-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ 

Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում՝ մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։