Գլխավոր Շախմատ Հայտնի են Aeroflot open 2020-ին շախմատային մրցաշարի Հայաստանի մասնակիցների անունները

Հայտնի են Aeroflot open 2020-ին շախմատային մրցաշարի Հայաստանի մասնակիցների անունները

16
0

Մոսկվայում կայանալիք Aeroflot open 2020-ին Հայաստանը կներկայանա մեծ կազմով: Aeroflot open 2020-ի գլխավոր ենթախմբում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, B խմբում  կխաղան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Դավիթ Գևորգյանը, իսկ C ենթախմբում` Արթուր Ղարագյոզյանը:

Aeroflot Open 2020-ը կմեկնարկի փետրվարի 19-ին և կեզրափակվի 27-ին: Մոսկվայում կայանալիք մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել են 74 շախմատիստներ: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Այս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո: