Գլխավոր Լուրեր Հայտնի է Եվրոպայի ամենահին սրճարանը

Հայտնի է Եվրոպայի ամենահին սրճարանը

45
0

Եվրոպական ամենահին սրճարանը Florian հաստատությունն է, որը գտնվում է Իտալիայի Վենետիկ քաղաքում: 2020թ. վերջին սրճարանը պատրաստվում է նշել 300-ամյակը, գրում է Wanted in Milan-ը:

Հայտնի սրճարանը տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակի կենտրոնում: Այն սկսել է գործել 1720 թվականի դեկտեմբերին: Այս ամբողջ ընթացքում սրճարան են այցելել այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են անգլիացի գրողներ Փերսի Շելլին և Չարլզ Դիքենսը, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը, կինոդերասան Չարլի Չապլինը, ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր և դիզայներ Էնդի Ուորհոլը:

Florian-ը Վենետիկի առաջին սրճարանն է, ուր կարող էին այցելել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք:

Հաստատության տերը սրճարանին սկզբում տվել է Alla Venezia Trionfante («Հաղթական Վենետիկ») բարձրագոչ անվանումը, սակայն տարիների ընթացքում այցելուները սկսել են անվանել սրճարանն իր սեփականատիրոջ՝ Ֆլորիանի անունով:

Սրճարանը հանրաճանաչ է դարձել շնորհիվ այն բանի, որ այնտեղ 1760-ին սկսել են վաճառել առաջին վենետիկյան թերթը:

Հաստատությունն այսօր ևս աշխատում է: Այստեղ գները չափազանց բարձր են նույնիսկ տեղական ստանդարտներով: Օրինակ՝ մեկ բաժակ սուրճն արժե 18 եվրո:

Իտալիայի երկրորդ ամենահին սրճարանը Հռոմում գտնվող Caffè Greco-ն է: Այս սրճարանը հիմնադրվել է 1760 թվականին՝ Caffè Florian-ից 40 տարի անց: