Գլխավոր Սպորտ Հայտնի է` ինչու է Դել Պյերոն ժամանել Հայաստան

Հայտնի է` ինչու է Դել Պյերոն ժամանել Հայաստան

176
0

Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Ալեսսանդրո Դել Պյերոն այսօր առավոտյան Հայաստանում էր, սակայն ՀՖՖ-ից հայտնի դարձավ, որ նա ֆուտբոլային նպատակով չի եղել:

Metaratings.ru-ն գրում է, որ իտալացին մտադիր է եղել Ռուսաստան մեկնել, սակայն կորոնավիրուսի պատճառով վիզա չի ստացել: Նա չի կարողացել պայմանավորվել Իտալիայում Ռուսաստանի դեսպանատուն գնալը, որոնք գտնվում են Միլանում և Ջենովայում, տեղեկացնում է armfootball.com-ը:

Այդ պատճառով Դել Պյերոյի շրջապատի մարդիկ նրան խորհուրդ են տվել Լոս Անջելեսից անմիջապես գնալ Հայաստան, իսկ այնտեղից էլ` Մոսկվա: Այդ ընթացքում նա Հայաստանում կկարողանար վիզա ստանալ: Ամեն ինչ իտալացու ծրագրածով է անցել, ինչում նրան օգնել է սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը: Նրանք միասին Երևանից մեկնել են Մոսկվա: