Գլխավոր Լուրեր Հայտնի է Ռուսաստանի նոր կառավարության կազմը

Հայտնի է Ռուսաստանի նոր կառավարության կազմը

111
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը կունենա 9 տեղակալ (1–ով քիչ, քան նախկինում)։

Տեղակալներն են Անդրեյ Բելոուսովը (վարչապետի առաջին տեղակալ), Դմիտրի Գրիգորենկոն (փոխվարչապետ` կառավարության աշխատակազմի ղեկավար), Յուրի Տրուտնև (փոխվարչապետ` Հեռավորարևելյան դաշնային շրջանում լիազոր ներկայացուցիչ)։

Փոխվարչապետեր են նշանակվել Վիկտորյա Աբրամչենկոն, Տատյանա Գոլիկովան, Յուրի Բորիսովը, Դմիտրի Չենիշենկոն, Ալեքսեյ Օվերչուկը, Մարատ Խուսնուլինը։

Կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Մշակույթի նախարար է նշանակվել Օլգա Լյուբիմովան (Վլադիմիր Մեդինսկու փոխարեն), էներգետիկայի նախարար` Ալեքսանդր Նովակ, տրանսպորտի նախարար` Եվգենի Դիտրիխ, արդյունաբերության և առևտրի նախարար` Դենիս Մանտուրովը, կապի նախարար` Մաքսուտ Շադաև, բնական պաշարների և բնապահպանության նախարար` Դմիտրի Կոբիլկին։

 



Read more: https://armeniasputnik.am/russia/20200121/21788529/haytnie-Rusastani-nor-karavarutyan-kazmy.html