Գլխավոր Աշխարհ Հայ դասալիքը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում

Հայ դասալիքը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում

60
0

1996 թվականին ծնված, զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող ՀՀ քաղաքացին ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Ըստ «Невские Новости» հրատարակության, տղամարդուն ձերբակալել են երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի «Նավաշինարարների» փողոցում գտնվող թիվ 14 տան մոտ:

Նշվում է, որ դասալիքը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Որպես խափանման միջոց ընտրվել է ձերբակալությունը: