Գլխավոր Աշխարհ Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը հերքում է Jewish Press-ի հոդվածում առկա տեղեկությունները

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը հերքում է Jewish Press-ի հոդվածում առկա տեղեկությունները

13
0

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Սերոբ Սահակյանը հերքում է Jewish Press-ում հրապարակված «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանը նշել է, որ այդ տեղեկություններն ամբողջովին չափազանցված են:

«Թուրքերի ներթափանցում մեր տներ, մեր համայնք կամ մեր կալվածքներ չկա: Վերջին շրջանում նկատվում է միայն թուրք զբոսաշրջիկների թվի ավելացում: Այսօր հնարավոր է, որ միաժամանակ մի քանի հազար թուրք զբոսաշրջիկ անցնի մեր կալվածքներով»,- ասաց Սահակյանը:

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը նշեց, որ թուրքական ներթափանցում կա իսլամական թաղամասերում և Երուսաղեմից դուրս այլ քաղաքներում: «Վերջին շրջանում նկատվում են բարեգործական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են թուրքական գործակալությունների կողմից: Սա բավական վտանգավոր երևույթ է Իսրայելի համար, սակայն հայկական համայնքի համար որևէ վտանգ չկա: Հերքում ենք հոդվածում նշված տեղեկությունները»,- նշեց նա:

Փետրվարի 14-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ  Բաղդասարյանը պարզաբանում էր ներկայացրել հոդվածի վերաբերյալ:

«Փետրվարի 13-ին Jewish Press-ում լույս է տեսել Բարուխ Հեդիդի “Turkey Working to Take Over Armenian Quarter in Jerusalem’s Old City” հոդվածըորտեղ հեղինակը նախ անդրադառնում է Էլիա ԳահուէճեանիՀայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանը փակելու թուրքական փորձին:

Նշեվում է, որ Էլիա Գահուէճեանն ունի լուսանկարչական ստուդիաորտեղ նա զբաղվում է իր պապի և հոր կողմից արված նկարների վաճառքով և այն Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան չէՍտուդիան Երուսաղեմի Հին քաղաքի Քրիստոնեական թաղամասում է և այն պատկանում է Երուսաղեմի Հունաց պատրիարքությանը»,- գրել է դիվանապետը:

Անդրադառնալով հոդվածում այն դիտարկմանըոր թուրքերը լռության դիմաց հայերին 3000 դոլարանոց դրամաշնորհներ են առաջարկումՀայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշել էոր Երուսաղեմի հայերին հնարավոր չէ գայթակղել 3000 դոլարով 

«Երուսաղեմի գրեթե բոլոր հայերը սոցիալապես ապահով ենիսկ նրանքորոնք սոցիալապես անապահով վիճակում ենԵրուսաղեմի Հայոց պատրիարքությունը նրանց ապահովել է բնակարանովաշխատանքով և կերակուրովհետևաբարսաղիմահայերին հնարավոր չէ գայթակղեցնել 3000 դոլարով»,- նշել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Jewish Press ում հրապարակված հոդվածում նշվել էոր ամիսներ առաջ հայկական թաղամասի

բնակիչները ցնցված են եղել՝ հայտնաբերելովոր իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մուսուլմանիիսկ հետաքննությանարդյունքում պարզվել էոր հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետն իր պարզաբանման մեջ հայտնել էոր վերջերս Երուսաղեմի Հայկական թաղամասում բնակարան չի վաճառվել:

Նորայր Շողիկյան