Գլխավոր ժամանց Հայ դիզայները՝ իտալական նորաձևության շաբաթում

Հայ դիզայները՝ իտալական նորաձևության շաբաթում

231
0

Araratnews.am-ը կապ հաստատեց դիզայներ Լիանա Սարգսյանի հետ, որը մասնակցել է Իտալիայում տեղի ունեցող նորաձևության շաբաթին: Մեզ հետ զրույցում դիզայները նշեց, որ իր հավաքածուները երեք անգամ պաշտոնապես ներկայացվել են Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում,  երկու անգամ՝  Prêt-à-Porter հավաքածուով, իսկ մեկ անգամ՝ Haute Couture-ով:

Ցուցադրությունը ներկայացվել է նաև Fashion Week Online կայքում:
«Մեր բոլոր ցուցադրություններին ներկա է գտնվել Մարիո Բոզելլին՝ Իտալական նորաձևության պալատի նախագահը, որը նաև գլխավորում է Արաբական Նորաձևության շաբաթը (Arab Fashion Week) և Շանհայի Նորաձևության շաբաթը (Shanghai Fashion Week) և հիմնադրել է Միլանի Նորաձևության Շաբաթը (Milan Fashion Week)»,- նշեց նա:

Լիանան նշեց, որ այս հավաքածուն ստեղծվել է Merrige ներքնազգեստի բրենդի և eLSi Couture-ի համատեղ աշխատանքի շրջանակներում: Ցուցադրությունն անցել է Միլանի հայտնի Վիսկոնտի Պալատում (Palazzo Visconti):

Ցուցադրությանը ներկա են գտնվել հայտնի բլոգերներ, գնորդներ և մեդիայի ներկայացուցիչներ: Ներկա գտնվողները հայկական նորաձևությունով իրենց հիացմունքն ու զարմանքն են արտահայտել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ