Գլխավոր Շոու-բիզ Հայ երգիչը «մայբախներով» արգելափակել է Արբատի երթևեկությունը

Հայ երգիչը «մայբախներով» արգելափակել է Արբատի երթևեկությունը

92
0

Համացանցում Զիրոյի (Գրիշա Զիրոյան) մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Մոսկվայի ոստիկանությունը սկսել է ստուգումներ անցկացնել: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Տեսահոլովակաում Զիրոն, «Մայբախ» մեքենաների ուղեկցությամբ, քայլում է Նոր Արբատով ՝ արգելափակելով երթևեկությունը:

Ռեփերի ներկայացուցիչը նշել է, որ իրենք, ըստ էության, ոչ թե տեսահոլովակ են նկարահանել, այլ տեսանյութ՝ Զիրոյին հանրահայտ դարձնելու համար:

«Սա տեսահոլովակ չէ, սա մի տեսակ մարտահրավեր (չելենջ) է, որի նպատակը երգչին առաջ տանելն է: Բնականաբար, մարդիկ բողոքներ կուղարկեն: Մենք պարզապես երաժշտությամբ և մնացած ամեն ինչով հետաքրքիր ակցիա իրականացրինք՝ YouTube-ում որակյալ տեսանյութ վերբեռնելու համար, որպեսզի երգիչը հանրահայտ լինի»,- ասել է Զիրոյի PR պատասխանատուն:

Ըստ նրա ակցիայի անցկացման ժամը հատուկ է ընտրվել (կեսօրվա ժամը մեկին), քանի որ այդ պահին մարդիկ աշխատանքի վայրում են գտնվում, և «Արբատը» ավելի քիչ է զբաղեցված լինում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ճանապարհը փակելու թույլտվություն իրենք չեն ունեցել: