Գլխավոր Բանակ Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը

14
0

Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը:

«Հայ խաղաղապահները ևս մեկ անգամ աչքի են ընկել հմուտ և կազմակերպված գործողություններով և արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին», — ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։