Գլխավոր ժամանց Հայ միլիոնատիրոջ որդին ամենացանկալի փեսացուների շարքում է

Հայ միլիոնատիրոջ որդին ամենացանկալի փեսացուների շարքում է

246
0

Ռուսական Лиза.ру կանանց համար նախատեսված առցանց ամսագիրը կազմել է «5 ամենացանկալի փեսացուներ, որոնց համար հերթ կկագնենք» խորագրով ցուցակը: Ցուցակում ներառված են երիտասարդ, հարուստ, խոստումնալից ռուսաստանցիները, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին:

Լավագույն հնգյակում ընդգրկվել է նաև Ресо-Гарантия ընկերության սեփականատեր Սերգեյ Սարկիսովի որդին՝ Սերգեյ Սարկիսով կրտսերը:

«Ես դեռ չեմ  հանդիպել այն «միակին»: Այո, և ես դեռ չեմ ծրագրում ընտանիք կազմել, և հաջորդ 10 տարիների ընթացքում միայն բիզնեսով եմ զբաղվելու. ուզում եմ առավելագույն բարձունքների հասնել այն հարցում, որի պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցրել»,- ասել է կրտսեր Սարկիսովը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Սերգեյ Սարկիսովին հնարավոր է նվաճել միայն «պայծառ մտքով և նոր զիլ ստարտապ բացելու ցանկությամբ»:

Սարկիսով կրտսերն իր հոր ժառանգորդն է, Instagram-ում գրանցվել է «Սև արքայազն» (Black Prince) անունով, «Bentley և Ferrari է վարում ու ժամանակ անցկացնում Եգոր Կրիդի հետ»:

Հինգ նախանձելի փեսացուների շարքում են նաև Уралхим քիմիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահի որդին՝  ավտոարշավորդ Նիկիտա Մազեպինը, LetterOne և Alpha Group ներդրումային հոլդինգների համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանի որդին՝ Ալեքսանդր Ֆրիդմանը, երգիչ Օլեգ Գազմանովի միջնեկ որդին՝ Ֆիլիպը, Газпром-Медиа-ի նախկին գլխավոր մենեջեր, Groupon Russia-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ֆեդոտովը:

View this post on Instagram

Die with memories,not dreams.

A post shared by Black Prince (@sergey__sarkisov) on Oct 30, 2019 at 8:22am PDT

View this post on Instagram

Back to reality 💀

A post shared by Black Prince (@sergey__sarkisov) on Aug 31, 2019 at 8:14am PDT

View this post on Instagram

#Darina50

A post shared by Black Prince (@sergey__sarkisov) on Jun 4, 2019 at 11:03am PDT