Գլխավոր Լուրեր Հայ-չինական բարեկամական կապերը խոր պատմական արմատներ ունեն. փոխվարչապետ

Հայ-չինական բարեկամական կապերը խոր պատմական արմատներ ունեն. փոխվարչապետ

7
0

ՀՀ փոխվարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայ-չինական բարեկամական կապերը խոր պատմական արմատներ ունեն և առանձնացել են փոխադարձ հարգանքով և վստահությամբ: Հավելել եմ, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Հուեյը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հուսալի գործընկերներ են հանդիսանում և երկու երկրների շահավետ փոխգործակցությունը շարունակում է զարգանալ:

Մանրամասնորեն անդրադարձել ենք հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այս առումով կարևորելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Ասել եմ, որ առկա է զգալի ներուժը տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, լեռնամետալուրգիայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հեռանկարներին:

Քննարկել ենք նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները՝ հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ, Չինաստան-Եվրասիական միություն հարաբերությունները և դրանցում Հայաստանի ունեցած դերը, ինչպես նաև առանց մուտքի արտոնագրային ռեժիմին և զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելուն վերաբերող հարցեր»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ