Գլխավոր Սպորտ Հայ ֆուտբոլիստի գեղեցիկ գոլն ադրբեջանական թիմի դարպասը (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստի գեղեցիկ գոլն ադրբեջանական թիմի դարպասը (տեսանյութ)

19
0

Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմը Թուրքիայի հավաքի շրջանակում տարվա առաջին խաղն է անցկացրել` մրցելով ադրբեջանական «Սաբահ» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Մոսկովյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել ազգությամբ հայ կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Հայ ֆուտբոլիստը երկրորդ կեսում է դուրս եկել դաշտ ու միանգամից գոլի հեղինակ է դարձել` առաջ մղելով մոսկովյան թիմին (2:1), սակայն ավելի ադրբեջանական թիմի ֆուտբոլիստները ևս մեկ գոլ են խփել ու հավասարեցրել հաշիվը:

18-ամյա Ստեփան Հովհաննիսյանն ընթացիկ մրցաշրջանում «Սպարտակի» երիտասարդական թիմի կազմում 6 գոլի հեղինակ է դարձել: