Գլխավոր Աշխարհ «Շնորհակալ եմ, որ դուք էլ եք հիշում». Թինա Կանդելակիի ու Մարգարիտա Սիմոնյանի...

«Շնորհակալ եմ, որ դուք էլ եք հիշում». Թինա Կանդելակիի ու Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը Սենատի որոշմանը

253
0

Հայտնի հեռուստահաղորդավարուհի և բիզնես լեդի Թինա Կանդելակին հուզական գրառում է արել Telegram-ի իր ալիքում՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է armeniasputnik.am-ը:

«Պատմական օր է հայ ժողովրդի համար։ Հանգիստ ննջեք, իմ նախնիներ։ Մենք աղոթում ենք ձեզ համար, երբեք չենք մոռանա այդ ողբերգությունը և ոչ մեկին չենք թողնի, որ մոռանա»,- գրել է մայրական կողմից հայուհի Թինան։

Հաղորդավարուհու գործընկերուհի և ընկերուհի, RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Կանդելակիի գրառումը և շնորհակալություն հայտնել նրան հայերենով։

«Ապրես, ջան»,- գրել է նա:

Սիմոնյանը նաև մեկնաբանել է Караульный հեռուստաընկերության Телегамма ալիքի գրառումը։ Խմբագրությունը կարծես թե տոնել է այս իրադարձությունը հայերից ոչ պակաս` նշելով, որ «ուժը ճշմարտության մեջ է»։

«Караульный հեռուստաալիքի խմբագիրներ, հոյակապ է, ես հայտնում եմ իմ շնորհակալությունը, որն ուղեկցվում է արցունքներով։ Անցյալ հարյուրամյակին իմ նախնիների արյունն է թափվել, դաժանորեն խոշտանգվել են նրանք 1915 թվականին: Մենք հիշում ենք: Շնորհակալ եմ, որ դուք էլ եք հիշում»,- գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք` ԱՄՆ Սենատը երեկ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։