Գլխավոր Աշխարհ Հանդիպել են Վրաստանի ՊԱԾ-ի ղեկավարը և ՀՀ դեսպանը

Հանդիպել են Վրաստանի ՊԱԾ-ի ղեկավարը և ՀՀ դեսպանը

12
0

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

ՊԱԾ-ի տեղեկատվությամբ, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը,  զրուցել են Վրաստանի և Հայաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի և առաջիկա ծրագրերի մասին:

Գրիգոլ Լիլուաշվիլին և Ռուբեն Սադոյանը քննարկել են երկու երկրների առջև առկա մարտահրավերները՝ ընդգծելով Վրաստանի և Հայաստանի անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությանը: