Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Տնտեսական » Հանձնաժողովը չի կարող փոխարինել հասարակական քննարկումների ձևաչափին․ Թամարա Պողոսյան

    Հանձնաժողովը չի կարող փոխարինել հասարակական քննարկումների ձևաչափին․ Թամարա Պողոսյան

    Սեպտեմբեր 26, 2013 19:20 Տնտեսական, Քաղաքական A+ / A-

    tamar-poghosyan- Տիկին Պողոսյան, դուք նշել էիք, որ չեք մասնակցի Տարոն Մարգարյանի կողմից ձևավորվածª տրանսպորտի գործող սակագինը վերանայելու հարցով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, այս պահին սակագնի թանկացումը համարելով անթույլատրելի

    Երևան Տոնավաճառ

    - Ես հստակեցնեմ, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Այդ հանձնաժողովի իրավական հիմքերի մեջ նշված էր, որ ստեղծվում է քաղաքապետի հուլիսի 25-ի որոշման կատարումն ապահովելու համար, սակայն այդ որոշման մեջ երկրորդ կետով նախատեսվում է ոչ թե ինչ-որ հանձնաժողովի ստեղծում, այլ հասարակական քննարկումների ձևավաչափ է ենթադրում։ Տարոն Մարգարյանը իր որոշմամբ հավաստիացրել է, որ այդ կասեցված որոշման ճակատագիրը կհստակեցվի, սակագինը կվերանայվի կամ կհիմնավորվի հասարակական քննարկումների արդյունքում, սակայն մենք ականատես ենք եղել, որ այս ձևաչափը փոխարինվել է հանձնաժողովով։ Հանրությունը բաց, հրապարակային քննարկումներ է ակնկալում, և ոչ թե ինչ-որ անհասկանալի սկզբունքով ձևավորված փակ հանձնաժողովի որոշում։

    - Տեսե՞լ եք հանձնաժողովի կազմը։

    - Այո, տեսել եմ։ Հանձնաժողովի կազմում կան 8 ուղևորափոխադրողներ, որոնք ոչ թե 150-ին են կողմ, այլ դեռ ավելին՝ 200-400 դրամի ակնկալիք ունեն։ Երեկ էլ հեռուստատեսությամբ Հրանտ Հովհաննիսյանը ասում էր՝ ի՞նչ 100-ի մասին է խոսքը, 150-200 դրամ։ Եթե 8 ուղևորափոխադրող կա, 6 հոգի քաղաքապետարանի ներկայացուցիչ կա, էլ չեմ ասում շահագրգիռ այլ անձանց մասին՝ արդեն այդ հանձնաժողովի ելքը կանխորոշված է, հետևաբար մենք այնտեղ անելիք չունենք։ Այդ հանձնաժողովի առաքելությունը առնվազն 150 դրամ սակագնի հիմնավորումն է։ Սա ոչ թե պոպուլիստական դիրքորոշում է, այլ սկզբունքային դիրքորոշում։ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռևս հուլիս ամսին իր դիրքորոշումը արտահայտել է, այնուհետև ավագանու ԲՀԿ խմբակցությունը իր դիրքորոշումը արտահայտել է, և մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը։ Ոչ մի բան չի փոխվել այս ընթացքում, ոպեսզի մեր դիրքորոշումը փոխվի։

    - Ձեր խմբակցությունը և ԲՀԿ-ն այս հարցով այլ քայլեր ձեռնարկելո՞ւ են։

    - Կլինի որոշում, կարտահայտենք դիրքորոշում։ Եթե կստացվի այնպես, որ կձևավորվի օրակարգ, հստակ կլինի այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվելու են, մենք, ըստ անհրաժեշտության, եթե նպատակահարմար կգտնենք, մեր մասնակցությունը կբերենք, եթե, իհարկե, դա բաց հանձնաժողով է։ Այնպես որ, սպասենք տեսնենք՝ այս հանձնաժողովի օրակարգն ինչ է, ինչ նախագծեր են ներկայացվում, ըստ այդմ՝ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Մենք այս պահին ձեռնպահ ենք մնացել մասնակցելուց, քանի որ չգիտենք հանձնաժողովի ձևավորման սկզբունքները, չգիտենք օրակարգը, լիազորությունները, կարգավիճակը, առավել ևս մեզ համար հստակ է, որ այդ հանձնաժողովը չի կարող փոխարինել քաղաքապետի հուլիսի 25-ի կասեցման որոշման երկրորդ կետում նշված հասարակական քննարկումների հրավիրման արդյունքում ձևավորվող եզրահանգմանը։

    - Խոսակցություններ կան հանրության կողմից քաղաքապետարանից դուրս մեկ այլ հանձնաժողովի ձևավորման մասին, որը կընդգրկի բոլոր շահագրգիռ կողմերին։

    - Ես չեմ կարող դրա մասին որևէ պարզաբանում տալ, չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, պաշտոնապես հայտարարություն չեմ տեսել, բնականաբար, չեմ կարող արտահայտել դիրքորոշում։ Սպասենք տեսնենք. Կլինի՝ մենք կարտահայտենք կոնկրետ դիրքորոշում։

     


    scroll to top