Գլխավոր Սպորտ Հանուն Նեյմարի վերադարձի՝ Բարսելոնայի ֆուտբոլիստները պատրաստ էին վերանայել իրենց պայմանագրերը

Հանուն Նեյմարի վերադարձի՝ Բարսելոնայի ֆուտբոլիստները պատրաստ էին վերանայել իրենց պայմանագրերը

46
0

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մանրամասներ է ներկայացրել անցած ամառ Նեյմարի՝ ՊՍԺ-ից չկայացած վերադարձի մասին.

«Մենք ակումբից չենք պահանջել վճարել Նեյմարի համար: Ըստ էության, մենք նախագահին հարցրել ենք՝ չե՞նք կարող արդյոք որևէ կերպ փոխել մեր պայմանագրերի պայմանները, քանի որ հասկանում էինք, որ հարցը ֆինանսական ֆեյր-փլեյն է: Վերջ ի վերջո, մենք ուզում ենք նույն ճանապարհով հետևել ակումբին ու օգնել նրան: Մեզ համար խնդիր չէ զիջումների գնալը, որպեսզի «Բարսելոնան» ֆինանսական ֆեյր-փլեյի հետ խնդիրներ չունենա: Խոսքը չի եղել մեր աշխատավարձերի նվազեցման մասին, այլ այն մասին, թե ինչպես լուծումներ գտնենք, որոնք մեզ թույլ կտան ձեռք բերել Նեյմարին: Այդ պահին «Բարսելոնան» կարծում էր, որ դա լավ գաղափար է, բայց հետո այլ խնդիրներ առաջացան:  Այս մասին գրում  է armsport.am-ը:

Կարո՞ղ է արդյոք Նեյմարը դեռ վերադառնալ: Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է, և ամեն տարի դա ավելի ակնհայտ է դառնում: Մենք Նեյմարին ասում էինք, որ «ոսկե բանտ» է գնում: Բայց ֆուտբոլում ինչ ասես լինում է, և միշտ կարելի է բաց դուռ գտնել», – Պիկեի խոսքերն է մեջբերել Goal-ը՝ հղում անելով Cadena Ser-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ