Գլխավոր Տնտեսական Հանրային տրամադրություններն ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան չոր թվերը

Հանրային տրամադրություններն ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան չոր թվերը

18
0

Հանրային տրամադրությունները, սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան ուղղակի չոր թվերը եւ այդ թվերի համադրությունը: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի զարգացման հիմքում տեսնում է անհատական ջանքի կարեւորումը:

«Ընթացիկ տնտեսական իրավիճակն ու ցուցանիշները, որոնք մենք ունենք, գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, որ տրամադրությունները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական զարգացման համար: Ես կարծում եմ, որ Հայաստանում տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել: Մեր խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ