Գլխավոր Հասարակություն Հանրապետության հիդրոմետ ծառայությունն աշխատանքն իրականացնում է նոր սարքավորումներով

Հանրապետության հիդրոմետ ծառայությունն աշխատանքն իրականացնում է նոր սարքավորումներով

202
0

ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունում օդերևութաբանական կայանների փաստացի դիտարկումներն արդեն իրականացվում են «DAVIS Vantage Pro2 Plus» նոր ավտոմատ օդերևութաբանական կայանի միջոցով, որն իր հերթին թույլ է տալիս համակարգչային ծրագրի միջոցով օն-լայն օպերատիվ տվյալներ հաղորդել յուրաքանչյուր կես ժամը մեկ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության օդերևութաբան Անժելիկա Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ծրագրով կանոնակարգվում են հիդրոմետ ծառայության կողմից կատարվող աշխատանքները, որոնք ուղղված են հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումներին:

«Մենք կարողանում ենք օպերատիվ կերպով իմանալ հանրապետության օդի, հողի մակերևույթի ջերմաստիճանները, քամու ուժգնությունը, տեսանիելիությունը, ամպամածությունը, օդի խոնավություն, տեղումների քանակը, ձնածածկվածության աստիճանը: Նշեմ, որ այս կերպ աշխատանքներն ավելի հեշտ են ու կազմակերպված, իսկ տվյալները՝ էլ ավելի ճշգրիտ»,-ավելացրել է օդերևութաբանը: