Գլխավոր Uncategorized Հանրաքվեի վրա ծախսվող գումարը հետ ենք բերելու. վարչապետ

Հանրաքվեի վրա ծախսվող գումարը հետ ենք բերելու. վարչապետ

36
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց հանրաքվեի համար ծախսվող գումարից:

Նրա խոսքով՝ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, տնտեսական գործարքներ են լինելու: «Ժողովրդի կամարտահայտության համար պետք է ծախսվեն գումարներ: Բոլոր ընտրությունները գումար արժեն: Ցանկացած պետական կառավարում պետական ծախսեր են պահանջում: Պետբյուջեի եկամուտներն ավելացել են 1 միլիարդ դոլարով»,- ասաց կառավարության ղեկավարը: