Գլխավոր Հասարակություն Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

12
0

Հաջորդ տարի ամանորյա տոնակատարությունների անցկացման համար ՀՀ կառավարությունն ավելի շատ գումար է հատկացնելու: 271մլն դրամի փոխարեն հնարավոր է կրկնակին ծախսեն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ: Դա, ըստ վարչապետի, ոչ միայն հնարավորություն կտա ավելի մեծ թվով զբոսաշրջիկների հրավիրել մեր երկիր, այլեւ կօգնի, որ ՀՀ քաղաքացիները մնան, եւ Ամանորը տոնեն Հայաստանում: Վարչապետի համոզմամբ, դա իր հետ կբերի ավելի մեծ ապրանքաշրջանառություն:

«Այս տարի դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Հաջորդ տարի ոչ թե 9 մլրդ հավելյալ դրամաշրջանառություն կապահովվի, այլ 20, 25, 30 մլրդ: Ես սա այսօր ասում եմ, որ մեր հարգելի քննադատները պատրաստ լինեն, որ հաջորդ տարի այդ գումարը պատրաստ ենք կրկնապատկել: Արդեն համապատասխան հանձնարարություն տրվել է վարչապետի աշխատակազմին, նախարարություններին, որպեսզի գնանք այս ճանապարհով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: