Գլխավոր Հասարակություն Հավաբուն հիշեցնող օբյեկտներ, վագոնչիկներ. վարչապետը զայրացավ

Հավաբուն հիշեցնող օբյեկտներ, վագոնչիկներ. վարչապետը զայրացավ

1485
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց Սեւանա լճի մոտակայքում դրված վագոնների մասին: Նա հիշեցրեց այս տարի գործարարների բողոքի ակցիան, ապա հռետորական հարց տվեց՝ իսկ նրանք  Սեւանի աղտոտման դեմ ի՞նչ քայլեր են անում: «Իմ կարծիքով՝ Սեւանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են: Այդ մարդիկ աղտոտում են Սեւանը, կրում են տնտեսական վնաս, կառավարությունից պահանջում են, որ մարդկանց ուղղորդեն իրենց աղտոտած ջրերը եւ հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,- մանրամասնեց վարչապետը:

Վարչապետի կարծիքով՝ սա քաղաքակրթական հարց է: «Հասկացանք՝ ամեն ինչը սոցիալական ենթավերնագրերով պայմանավորում ենք, մարդիկ ընտանիք են պահում: Բայց փտող վագոնչիկներով ընտանիք երկար չեն կարող պահել: Սեւանի շուրջը բիզնեսը պետք է քաղաքակրթվի»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:

Կառավարության ղեկավարը հորդորեց տնտեսվարողներին մաքրել իրենց ոտքի տակը: «Պետք է հասցեական միջոցներ ձեռնարկել: Հիմա զբոսաշրջության զարգացման մասին ենք խոսում: Եթե մի զբոսաշրջիկ այնտեղ գնա, կասի՝ Հայաստան մի՛ գնացեք»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ