Գլխավոր Սպորտ Ով կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը. մանրամասներ

Ով կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը. մանրամասներ

31
0

Օրեր առաջ տեղեկացրել էինք ռուսական մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ֆուտբոլի Հայաստանի ընտրանին գլխավորելու է Տամբովի նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Araratnews.am-ի հետ զրույցում այդ վարկածը չբացառեցին նաև ՀՖՖ-ում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց Ալեքսանդր Գրիգորյանն էլ գլխավորելու է Հայաստանի գլխավոր թիմը, ինչի վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

Ըստ որոշ հրապարակումների, մասնագետն արդեն եղել է ֆեդերացիայում և զբաղվել է հավաքականի կազմը որոշելով: Armsport.am-ի տեղեկությամբ էլ՝ Ալեքսանդր Գրիգորյանը ներկա է եղել Հայաստանի առաջնության Բարձրագույն Խմբի «Ուրարտու» – «Ալաշկերտ» խաղին:

2009 թվականին Գրիգորյանը տեղափոխվել է «Նիժնի Նովգորոդ», որի հետ առաջին դիվիզիոնի երրորդ տեղն է զբաղեցրել։ Մինչ 2017 թվականի հունվարն Ալեքսանդրը Ֆուտբոլի ազգային լիգայում էր, իսկ հետո անցավ «Անժի»։ Այնուհետև նա տեղափոխվեց մոսկովյան «Արարատ», իսկ ավելի ուշ` «Լուչ Էներգիա»։