Գլխավոր Իրավական Հարսանիքից հետո թալանել են փեսայի տունը. գողոնը 2 մլնից ավելի է

Հարսանիքից հետո թալանել են փեսայի տունը. գողոնը 2 մլնից ավելի է

744
0

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ  հոկտեմբերի 18-ին Երեւանում՝ Բութանիա թաղամասի տներից մեկից գողություն է եղել: Հարսանեկան արարողության ժամանակ ստացված նվերները հարսանքավորները տարել են փեսայի տուն: Հարսանիքի ավարտից հետո հարս ու փեսան գնացել են տուն եւ տեսել՝ հարսանիքի նվերները գողացել են:

Մեզ հաջողվեց կապ հաստատել բարեկամներից մեկի հետ, որը մեզ մանրամասներ պատմեց: «Սեփական տուն է: Գողը կամ գողերը մտել են տան դիմացի մուտքի պատուհանից: Հիմնականում գողացել են այն գումարը, որը նվերի տեսքով ստացել էին հարսն ու փեսան: Գողոնի արժեքը 2 մլն դրամից ավելի է»,- ասաց հարսի բարեկամը:

Դեպքից հետո  հարսի ու փեսայի հարազատները զանգահարել են ոստիկանություն, սակայն դեռ որեւէ տեղեկություն չունեն: Զրուցակիցս ակնկալում է, որ իրավապահներն ակտիվ կաշխատեն եւ կբացահայտեն գողերին:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ