Գլխավոր ժամանց Հարցազրույց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

Հարցազրույց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

731
0

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ից բոլոր կինոթատրոններում կարող եք դիտել ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ( «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով») «Ազնիվ գողեր»-ը ֆիլմը, որում նկարահանվել են Արամ MP3-ը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Արտակ Գասպարյանը և այլք:
Ֆիլմը կատակերգական ժանրում է, ստեղծագործական կազմը խոստանում է, որ «Ազնիվ գողեր»-ը դիտելուց հետո հանդիսատեսը կհեռանա բարձր տրամադրությամբ:
Ֆիլմի գլխավոր դերակատարներից Լևոն Տեր-Պետրոսյանն առավել հայտնի է ԱՄՆ-ի հայ համայնքին, քանի որ երկար տարիներ է, ինչ այնտեղ է գործունեություն ծավալում, չնայած նախքան ԱՄՆ-ում հաստատվելը դերասանը Հայաստանից տեղափոխվել էր Կանադա:
«Ծնվել եմ Երևանում, սակայն դեռ խորհրդային տարիներին ընտանիքով տեղափոխվել էինք Կանադա:
Ընդամենը 7 տարեկան էի, երբ հաստատվեցինք Մոնրեալում: Շատ դժվարություններ ենք ունեցել, սակայն ծնողներս ոչինչ չէին խնայել ինձ համար, հենց նրանց շնորհիվ հաճախում էի տեղի հայկական՝ Ալեք
Մանուկյան դպրոցը, դա ինձ հայերենը չմոռանալու հնարավորություն տվեց: Հետո տեղափոխվեցինք ԱՄՆ, սկզբնական շրջանում երաժշտությամբ էի զբաղվում՝ երգում և նվագում էի, իսկ արդեն 1998-1998թթ.-ին հանդիպեցի Գոռ Կիրակոսյանին, ու առաջավ «Դեմք շոու» հիմնելու գաղափարը»:
Ըստ Լևոնի՝ թեպետ Հայաստանում շատերը նրան չգիտեն, սակայն «Դեմք շոու»-ի շրջանակներում հաճախ հանդես է եկել գլխավոր դերերով:
«Բոլոր սկետչերի մեջ հանդես եմ եկել գլխավոր դերերով, հիմնականում ինձ վստահում են երաժշտական դերերը, նաև հիմնական սցենար գրողներից մեկն եմ: Առհասարակ, նմանակումները, բոլորի ձևերով երգելը միշտ ես եմ արել, կարող եմ ասել, որ «Դեմք շոու»-ի Արամ MP3-ը ես եմ (ժպտում է): Ի դեպ, փոքր դերեր
ունեցել եմ նաև ամերիկյան սերիալներում, ֆիլմերում, սակայն մեծամասամբ գործունեությունս ծավալում եմ «Դեմք շոու»-ում, որտեղ էլ դարձել եմ հիմնական անդամներից մեկը»:
Լևոնի խոսքով՝ «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին իմացել է անմիջապես Գոռ Կիրակոսյանից, ով նրան և «Դեմք շոու»-ի մյուս անդամներին հայտնել էր, որ գրել է այս ֆիլմի սինոփսիսը. «Գոռն ասաց իր գաղափարի մասին, որոշեցինք միավորվել և ստեղծել այս ֆիլմը: Սկսեցինք միասին
աշխատել սցենարի վրա: Վստահաբար կարող եմ ասել, որ այս ֆիլմը տարբերվում է հայկական մյուս ֆիլմերից այն բանով, որ միանգամից երևում է ամերիկյան ձեռագիրը, ինչը, կարծում եմ, արդեն հետաքրքիր
է: Ամերիկյան ձեռագիրն ակնհայտ է նկարահանման ձևից, մոնտաժից և այլ մանրուքներից»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ