Գլխավոր ժամանց Հարցազրույց երգչուհի Լենա Ղազարյանի հետ

Հարցազրույց երգչուհի Լենա Ղազարյանի հետ

311
0

Լենա Ղազարյանը մասնակցել է բազմաթիվ երաժշտական հեռուստամրցույթների՝ «Իմ անունն է» (2012), «Իքս-ֆակտոր» (2012), «Պրեմիերա» (2014), «Նոր ալիք» մրցույթի նախընտրական փուլին (2014)։

Ձեզ ենք ներկայացնում արդեն կայացած երգչուհի Լենա Ղազարյանի հետ araratnews.am-ի հարցազրույցը:

Լենա, սկսենք ընտանիքից: Լսել ենք, որ Ձեր ամուսինը չի ցանկանում կիսել Ձեր հանրային կյանքը, խուսափում է տեսխցիկներից: Հետաքրքիր է, նրա համար բարդ չէ՞ լինել սիրված և կայացած երգչուհի Լենա Ղազարյանի կողքին:

Անձնականից ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել:

Պարբերաբար հանդես եք գալիս բարեգործական համերգներով, ինչը, բնականաբար, շատ ողջունելի է: Հետաքրքիր է՝ Ձեր պարագայում բարեգործական համերգնե՞րն են ավելի շատ, թե կոմերցիոն:

Կոմերցիոնը հիմա ավելի շատ է, բայց ինձ համար տարբերություն չկա, ես սիրով գնում եմ և երգում:

Այն երաժշտությունը, որն այսօր մատուցում է Լենա Ղազարյանը, հոգեհարազա՞տ է իրեն, թե դա անում է՝ ավելի շատ կոմերցիոն նպատակներից ելնելով:

Երգեր կան, որ կոմերցիոն են, երգեր էլ կան, որ սրտիցս են բխում: Ի սկզբանե ասել եմ, որ ամեն անգամ տարբեր եմ ներկայանալու:
Լենա Ձեր և Ձեր «մարզչի»՝ Անդրեի «Ես քեզ կուզեի ատել» դուետն իր տեսակով և տեսահոլովակով չկրկնվող էր ու յուրօրինակ: Հետագայում համատեղ դուետով հանդես գալու նպատակ չունե՞ք:
Կլինի` իհարկե. անակնկալներն առջևում են:
Լենա, այնուամենայնիվ Ձեր կարիերայում «X-Factor»-ն ավելի մեծ դեր խաղաց, թե՞ «Պրիմիերան»:
«Պրեմիերան», քանի որ հաղթանակն իմն էր:

Ձեր հարցազրույներից մեկում ասել եք՝ մեջբերում եմ. «Ես գոռոզ չեմ, այլ` զգուշավոր»: Կասե՞ք, թե շոու-բիզնեսում «զգուշավորությունն» ինչպիսի բնութագրիչներ ունի:

Շոու-բիզնեսը շատ խառը ասպարեզ է` լի տարատեսակ մարդիկ: Ես ուղղակի զգուշանում եմ: Սիրում եմ բոլորին և շփվում եմ իմ չափով, որ ոչ մի խնդրի առաջ չկանգնեմ, ու կարծում եմ, որ բոլորն էլ ինձ սիրում են. դա զգացվում է: Իհարկե, իմ կոլեգաների մասին է խոսքը:
Նշեցիք, որ Ձեր կոլեգաների հետ բավականին մտերիմ եք: Արդյոք հնարավո՞ր է, որ երգարվեստում կոլեգաները նաև լավ ընկերներ լինեն: Մրցակցության ֆակտորը չի՞ խոչընդոտում այդ մտերմությանը:
Եթե ազնիվ ընկերություն կա, ապա ոչինչ չի կարող պատճառ հանդիսանալ լարված հարաբերությունների համար:
  
Լենա, զգալի հաջողություններ ունեք նաև դիմահարդարման ոլորտում: Եթե մի օր ընտրության առաջ կանգնեք, որի՞ն կտաք նախապատվությունը՝ երգարվեստին, թե՞ դիմահարդարմանը:
Չի լինի այդպիսի բան: Երգի հետ ոչ մի ոլորտ չի կարող համեմատվել: Երգն իր յուրովի տեղն ունի, իսկ դիմահարդարումն ընդամենը հոբբի է:
Զրուցեց Օլյա Շահինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ