Գլխավոր Հայաստան ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց էական փոփոխությունները դեռ առջեւում են. ՊԵԿ...

ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց էական փոփոխությունները դեռ առջեւում են. ՊԵԿ նախագահը թվեր ներկայացրեց

22
0

Ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառության ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բաց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, քանի որ հանրային սննդի կազմակերպությունների ու սրահների մեծամասնությունն այս օրերին չեն գործում: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Առեւտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ նաեւ դրական առումով: Շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին կա մոտ 40-45 տոկոսով աճ: Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, իսկ մարտի 12-ին այդ թիվը եղել է 1,5 մլն: Այսինքն արանքում եղել են անկումներ, վերելքներ, բայց էական փոփոխություններ այս պահին դեռ չեն արձանագրվել: Կարծում եմ էական փոփոխությունները դեռ առջեւում են»,-ասաց Անանյանը:

Նա հավաստիացրեց, որ հարկային վարչարարությունն իրականացվում է նույն ծավալով եւ նույն խստությամբ, որեւէ փոփոխություն չկա ՊԵԿ-ի վարքագծում: «Բնականաբար թիրախավորված են խոշորները, որովհետեւ նրանց վարքագիծը բազմաֆունկցիոնալ է: Այս պահին մենք ավելի շատ վերլուծական գործիքակազմով ենք իրագործում մեր վարչարարությունը, քան փաստացի այցելություններով: