Գլխավոր Ֆուտբոլ Հենրիխ Մխիթարյանն իր նորամուտը կնշի Իտալիայի առաջնությունում

Հենրիխ Մխիթարյանն իր նորամուտը կնշի Իտալիայի առաջնությունում

33
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի` այսօր «Սասուոլո»-ի դեմ կայանալիք խաղի ընդլայնված հայտացուցակում: Այս մասին հայտնում է azatutyun.am -ը՝ հղումանելով իտալական լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ հայազգի ֆուտբոլիստն այսօր իր նորամուտը կնշի Իտալիայի առաջնությունում:

Սերիա Ա-ի հերթական տուրում «Ռոմա»-ն այսօր երեկոյան սեփական հարկի տակ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, կմրցի «Սասուոլո»-ի դեմ:

Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվեց մի քանի շաբաթ առաջ՝ անգլիական «Արսենալից», մեկ տարի վարձակալության պայմանագրով:

Օրեր առաջ, Հռոմում տալով իր առաջին ասուլիսը՝ 30-ամյա Մխիթարյանն ասել էր. — «Երջանիկ եմ, որ այստեղ եմ, «Ռոմա» տեղափոխվելուս նախորդող շրջանը ծանր էր ինձ համար: Ես նոր էջ եմ բացում, գիտեմ, թե որ թիմ եմ եկել»։

Նշենք, որ մեկ տարվա վարձակալությունից հետո արդեն «Ռոմա»-ն ֆուտբոլիստին «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ