Գլխավոր Կրթություն Հեռավար ուսուցումը հասանելի՞ է բոլոր ուսանողների համար

Հեռավար ուսուցումը հասանելի՞ է բոլոր ուսանողների համար

494
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բուհերում քննարկվում են նաև դիպլոմների առցանց պաշտպանության հնարավորությունները։

Պարզելու համար, թե արդյոք դիպլոմների առցանց պաշտպանության հետ կապված հստակ որոշումներ կայացվել են, AraratNews.am-ը կապ է հաստատել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը նշեց, որ հեռավար ուսուցմանն անցնելուց առաջ բուհում ուսումնասիրվել է այդ ոլորտի միջազգային փորձը:

«Մենք դեռ մի քանի տարի առաջ ունեինք հեռավար ուսուցման հարթակը, որից մենք օգտվում էինք, և մեր դասախոսների մեծ մասը այդ հարթակի միջոցով ուսանողների հետ շփման մեջ էր: Եվ որոշեցինք մեր կայքում ներդնել հեռավար ուսուցման պատուհան, որում ներառված էին բոլոր ֆակուլտետները: Յուրաքանչյուր ֆակուլտետի ամեն խմբի ուսանող ունի իր ծածկանունն ու ծածկագիրը, որի միջոցով կարողանում են մուտք գործել հարթակ, դասացուցակին համապատասխան ծանոթանալ դասախոսների կոնտակտային տվյալներին, դասախոսության վերաբերյալ լեկցիաների էլեկտրոնային նյութերին»,- նշեց Արմեն Հարությունյանը:

Ուսանողական խորհրդի նախագահն ընդգծեց, որ համալսարանում իրականացվում են նաև տեսաձայնագրություններ: Այն դասախոսները, որոնք տարիքով ավելի մեծ են և նոր տեխնոլոգիաներին չեն տիրապետում, իրենց լեկցիաները ձայնագրում են և այդ ձայնագրությունները տեղադրվում են առցանց հարթակում, որտեղ ուսանողները մուտք ունեն և կարողանում են ազատ օգտվել:

ՃՇՀԱՀ-ում նաև օգտագործում են ZOOM հարթակը:

«Քանի որ արտակարգ դրությունը հայտարարված է մինչև ապրիլի 14-ը, դիպլոմային աշխատանքների ու թեզերի պաշտպանությունը նախատեսում է հիմնականում մայիսի վերջից մինչև հունիսի կեսն ընկած ժամանակահատվածում: Այդ պատճառով էլ այդ հարցը դեռևս գլոբալ առումով չենք քննարկել, բայց այն քննարկման փուլում է»,- ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը:

Հեռավոր գյուղերում ապրող և տեխնիկական խնդիրների հետ առնչվող ուսանողներին դասընթացների նյութերը տրամադրվում են կրիչի միջոցով: