Գլխավոր Հայաստան Հետևեք հայոց լեզվի կանոններին. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր

Հետևեք հայոց լեզվի կանոններին. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր

44
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլ» դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանք, ովքեր մտածում են, որ անձնանունը փոքրատառ գրելով նսեմացնում են որևէ մեկին՝ դիմացինի կամ դիմացինների մոտ ստեղծելով նեգատիվի նույն չափաբաժինն ու ծավալը, որը հենց իրենք են տածում անունը փոքրատառով գրված այդ անձի նկատմամբ, իրականում սեփական անձի մասին անուղղակի այլ բան են մատնանշում… 
Ի դեպ, հայերեն բառերը լատինատառ գրողներին (բնավ արտերկրում բնակվող հայերի մասին չէ խոսքս), նույնպես կխնդրեմ անցնել հայատառ ձևակերպումների: Եվ դուք եք մեղկ, և մենք, և հայոց լեզուն: 
Հետևեք հայոց լեզվի կանոններին»: