Գլխավոր Առողջապահություն Հերթական նորարարական էլեկտրոնային գործիքը առողջապահությունում. նախարար

Հերթական նորարարական էլեկտրոնային գործիքը առողջապահությունում. նախարար

17
0
Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հերթական նորարարական և էլեկտրոնային գործիքը առողջապահությունում:

Երևի կհիշեք, որ երբեմն տեղ չի լինում վերակենդանացման բաժիններում և շտապօգնությունը պացիենտին ստիպված մեկ բուժհիմնարկից տեղափոխում է մեկ այլը։

Այս էլեկտրոնային գործիքով շուտով հասանելի կլինի բոլոր վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկատվությունը, որը ՇՕ-ին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխի պացիենտին։

 Գործիքը նաև հասանելի է բոլորի համար այս հղումով՝ https://armed.am/govlimits/?pg=freebeds

 Ինչպես նաև հիշեցնում եմ, որ հասանելի է Հայաստանում պետպատվեր ունեցող բոլոր բուժհաստատությունների պետպատվերի չափի մասին գործիքը, ներառյալ գումարների ծախսը այս հղումով՝ https://armed.am/govlimits

#ԹափանցիկԿառավարում
#ՀասանելիԱռողջապահություն»: