Գլխավոր Հայաստան Հերմինե Նաղդալյանի որդին ազատվեց պաշտոնից

Հերմինե Նաղդալյանի որդին ազատվեց պաշտոնից

96
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի որդին՝ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Կառավարության պաշտոնական կայք էջը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`
Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Հրանտ Աբաջյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2017 թվականին, այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։