Գլխավոր Քաղաքական Հզոր պետություն կառուցելու համար լավ ընդդիմություն է պետք. Բագրատյան

Հզոր պետություն կառուցելու համար լավ ընդդիմություն է պետք. Բագրատյան

19
0

«Պետք է պետություն կառուցենք, որտեղ ընդդիմությունը պետք է նույնքան իշխանություն ունենա, որքան իշխանությունը: Միայն այդ դեպքում կարող ենք ունենալ հզոր պետություն»:

Նման տեսակետ Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա կարևորել է այն փաստը, որ բացի կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի և «Իմ քայլի» թեկնածուներից, հանձնաժողովում տեղ կգտնեն նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Այդ հանգամանքը, ըստ Բագրատյանի, նպաստում է իշխանության նկատմամբ հանրային մեծ վստահության ամրապնդմանը և վկայում է կառավարության թափանցիկ գործելաոճի մասին: