Գլխավոր Աշխարհ Հիլարի Քլինթոնն ու Անգելա Մերկելը՝ «կապտուկներով» (տեսանյութ)

Հիլարի Քլինթոնն ու Անգելա Մերկելը՝ «կապտուկներով» (տեսանյութ)

14
0

Սթրիթ-արտի ինքնօրինակ դրսևորումները միշտ էլ տպավորիչ են:

Միլանի փողոցներում հայտնվել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև մի քանի այլ կին գործիչների դիմապատկերները:

Այս մասին հայտնում է «Եվրանյուզ»-ը և մանրամասնում, որ նրանց բոլորի աչքերի տակ կապտուկներ կան՝ «միայն նրա համար, որ ես կին եմ» գրությամբ:

Պաստառների հեղինակը իտալացի նկարիչ և ակտիվիստ է, որն իր աշխատանքներով փորձում է մարդկանց ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա: