Գլխավոր Հասարակություն ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

16
0

ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով  համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ` ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ: Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները:Реклама 20

Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի N 07-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Նշված դեղերն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվում են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ ամրագրված` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` սպասարկող պոլիկլինիկայի մասնագետի նշանակմամբ:

 ՀՀ առողջապահության նախարարի 27.09.2019 թվականի թիվ 39-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներն այստեղ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ