Գլխավոր Հասարակություն ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հնգամյա ռազմավարությունը

ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հնգամյա ռազմավարությունը

12
0

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է հնգամյա՝ 2020-2025 թվականների ռազմավարությունը: Այս մասին ԱԺ նիստում բյուջե-2020 նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Հակոբ Արշակյանը:

Ըստ նախարարի, նախաձեռնության նպատակը բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և թվայնացման զարգացումն է:

Այդպիսով, Արշակյանի հավաստմամբ, նախարարությունը մտադիր է հանրապետությունը ցանկալի վայր դարձնել կյանքի համար, ինժեներների, ծրագրավորողների և նորարարների աշխատանքի համար: