Գլխավոր Քաղաքական ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի դեսպանը

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի դեսպանը

10
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 13-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը:

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պատասխանատու առաքելության ստանձման առթիվ և հաջողություններ մաղթել: Նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում բավականին արդյունավետ և խորը համագործակցություն ունեն` նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այն առավել զարգացնելու մեծ ներուժ է առկա:«Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում»,- ընդգծել է նախագահը:

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման գործում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ