Գլխավոր Հասարակություն Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում մառախուղ է. ԱԻՆ

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում մառախուղ է. ԱԻՆ

14
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 22:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է: