Գլխավոր Uncategorized ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

13
0

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, այդ թվում՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղված  խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում: