Գլխավոր Հասարակություն ՀՀ ՊՆ հայտարարությունը

ՀՀ ՊՆ հայտարարությունը

19
0

Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին ՀՀ կառավարության 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ ներդրված ԶՈՒ պարենավորումը մասնավոր գործընկերոջ պատվիրակելու ծրագրի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել N զորամասի անձնակազմի կարիքների համար կազմակերպել սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց, ընդ որում՝ գործընթացը պետք է կազմակերպվի ստացիոնար և ոչ ստացիոնար կետերում:

Հաշվի առնելով, որ գործարքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, հետաքրքրված կազմակերպություններին ծառայությունը մատուցելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրվի համապատասխան մարմնի կողմից տրված գաղտնի տեղեկատվության հետ առնչվելու թույլտվության առկայության դեպքում: Ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան ապահովելու 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ պահանջվող նվազագույն պայմանները:

Տվյալ զորամասում սննդի կազմակերպումն իրականացնելու համար կազմակերպություններն իրենց հետաքրքրվածության մասին պետք է տեղեկացնեն մինչև 21.02.2020թ.-ն, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով (ՊՆ փոստարկղ)՝ նշելով հետադարձ կապի տվյալները: Հեռախոս՝ (+37410) 29-46-37: Էլ. փոստի հասցե՝ [email protected]: