Գլխավոր Հասարակություն ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կմտնեն Կատար

ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կմտնեն Կատար

37
0

ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ դեկտեմբերի 8-ից:

Որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Կատարի պետություն և գտնվել մինչև 90 օր ժամկետով՝  առաջին մուտքի օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի՝ նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը համոզմունք էին հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրականորեն կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։

Հայաստանը դեռևս 2017 թ. է Կատարի քաղաքացիներին ազատել է ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: