Գլխավոր Իրավական ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատարանը վարույթ է ընդունել

ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատարանը վարույթ է ընդունել

11
0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

««Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի, Աշոտ Ժորայի Սիմոնյանի, Սիմոն Անդունի Սիմոնյանի, Շաղիկ Հրայրի Մարուխեանի, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանի, Լիլիթ Սերյոժայի Գալստյանի, Միքայել Վաղինակի Մանուկյանի, Արթուր Լևոնի Խաչատրյանի, Հակոբ Աղասու Մաթիլյանի, Տարոն Արտաշի Տոնոյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի, ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի, ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նախապատրաստել դատաքննության:

Սույն որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:»

Ն’ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի:

Ըստ հայցի պահանջի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:

Դատական-տեղեկատվական համակարգից նաև տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին։

Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավոր Բաբաջանյանի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից այն ելույթը, որում նա ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։