Գլխավոր Հասարակություն Հնարավոր ամեն ինչ անում են եղբորս վերադարձի համար. Ադրբեջանում հայտնված զինծառայողի եղբայր

Հնարավոր ամեն ինչ անում են եղբորս վերադարձի համար. Ադրբեջանում հայտնված զինծառայողի եղբայր

58
0

Օգոստոսի 19-ի առաջին այցելությունից հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկրորդ անգամ չեն այցելել Ադրբեջանում հայնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

ԿԽՄԿ-ից այլ տեղեկություններ չհաղորդեցին այս պահին:

Արայիկ Ղազարյանի եղբայրը՝ Արմենը մեր զրույցում նշեց, որ իրենք էլ տեղեկություն չունեն: Հարցին՝ արդյո՞ք խոսվել է եղբոր վերադարձի մասին, Ղազարյանը պատասխանեց. «Հա, Կարմիր Խաչից ասել են հնարավոր ամեն ինչ անում ենք դրա համար»: Ղազարյանի խոսքով՝ այլ մանրամասներ նրանց ընտանիքի անդամներին հայտնի չէ:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն որակեց։ Նրա կարծիքով՝ զինծառայողը տեղանքում մոլորվել է։

Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։

Օգոստոսի 19-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել էին Արայիկ Ղազարյանին:

Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը, դեռեւս չպարզված հանգամանքներում, լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործով դեռ ձերբակալվածներ չկան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ