Գլխավոր Միջազգային Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

10
0

Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել ռազմական արտադրանքի արտահանում Թուրքիա՝ պայմանավորված Թուրքիայի՝ Պակիստանի հետ ունեցած համագործակցությամբ, Քաշմիրի խնդրի շուրջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններով և Թուրքիայի իրականացրած «խաղաղության ակունք» ռազմագործողություններով. գրում է ermenihaber-ը:

Պաշտոնական Անկարան Իսլամաբադի հետ ոչ միայն սերտ հարաբերությունների մեջ է, այլև մեծ քանակությամբ ռազմամթերք է առաքում Պակիստան։ Պակիստան ուղարկվող ռազմական արտադրանքի ծավալները զգալիորեն ավելացել են և այս պարագայում Հնդկաստանը որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը։

Հնդկաստանից Թուրքիա արտահանվում էին հիմնականում պայթուցիկ նյութեր և պարկուճներ։ Արտահանման ծավալներն իրականում այնքան էլ մեծ չեն, սակայն Հնդկաստանն այդ քայլով իր բողոքն է արտահայտել Թուրքիայի վարած քաղաքականության դեմ։


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ