Գլխավոր Աշխարհ Հնդկաստանում երեխային անվանակոչել են կորոնավիրուսի պատվին. Indian Times

Հնդկաստանում երեխային անվանակոչել են կորոնավիրուսի պատվին. Indian Times

16
0

Հնդկաստանում նորածին աղջկա անունը կորոնավիրուսի պատվին Կորոնա են դրել: Այդ մասին հայտնում է Indian Times- ը:

Անսովոր անունով աղջնակը ծնվել է Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի Սոյորա գյուղում: Նրա ծնողները մտածել են, թե Կորոնա անունը COVID-19- ի դեմ պայքարում կդառնա մարդկության միասնության խորհրդանիշ:

Անունն ընտրվել է ոչ միայն ծնողների, այլև ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ: Նրանք հավատում են, որ չնայած նոր վիրուսի մահաբերությանը, այն նաև մարդկանց միավորել է և մղել ընդհանուր պայքարի: