Գլխավոր Տնտեսական Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը

11
0

Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966 միլիոն դրամ: Շինհրապարակում շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են:

Երեկոյան ժամերին տարածքն ապահովված է նաև արտաքին լուսավորությամբ, ուստի շինարարներն աշխատում են մինչև ուշ գիշեր: Եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով: Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը»,- ասված է հաղորդագրությունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ