Գլխավոր Հասարակություն Հոսպիտալի աշխատակիցների ցույցը՝ կառավարության առաջ

Հոսպիտալի աշխատակիցների ցույցը՝ կառավարության առաջ

1807
0

Այս պահին ՆԳՆ հոսպիտալի անձնակազմը ցույց է անում հոսպիտալի բակում։ Araratnews.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ բողոքի ակցիայի պատճառը երկու ամիս հետո հոսպիտալի լուծարումն է։

Աշխատակիցները հայտնվել են ծանր կացության մեջ։ Աշխատակիցներից մեկը՝ Զարուհի Արշակյանը, ասում է, որ նման վերաբերմունքն անխղճություն է։

Աշխատակիցներն առայժմ բողոքում են հոսպիտալի դիմաց, գործադուլ են անում։

Հարցին սպառիչ և արդար լուծում չտալու դեպքում աշխատակիցները բողոքի ակցիան կտեղափոխեն կառավարության շենքի մոտ։

Աշխատակիցներն անտեղյակ են, թե ինչ է լինելու իրենց հետ։

Հայկ Մագոյան