Գլխավոր Աշխարհ Հույն օդաչուն թիրախավորել է թուրքական ռազմանավը

Հույն օդաչուն թիրախավորել է թուրքական ռազմանավը

14
0

Հունաստանի մարտական ինքնաթիռի օդաչուն, թիրախավորելով Թուրքիայի զինուժին պատկանող ռազմանավը, լուսանկարել է և հույն լրագրողի միջոցով տարածել է սոցիալական ցանցերում: Դա խիստ բարկացրել է համացանցի թուրքական լսարանին, իսկ սոցցանցերի որոշ օգտատերեր էլ պնդել են, որ այդ լուսանկարները բավականին հին են:  Տեղեկությունը փոխանցում է ermenihaber.am-ը։ 

Լուսանկարներում երևում է, որ  ֆրանսիական արտադրության «Mirage 2000» կործանիչը թիրախավորել է թուրքական ռազմանավը և պատրաստվում է ռմբակոծել այն:

Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի պաշարների որոնման և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։

Փաստացիորեն Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների կողքով: