Գլխավոր Uncategorized Հունաստանում հայտնաբերված հին մարդկային գանգի տարիքը գնահատվում էր 200 հազար տարի

Հունաստանում հայտնաբերված հին մարդկային գանգի տարիքը գնահատվում էր 200 հազար տարի

18
0

Հին մարդու գանգի տարիքը, որը գտնվել է 60 տարի առաջ հունական Հալկիդիկի թերակղզու Պետրալոնա գյուղի մերձակայքում գտնվող քարանձավում, գնահատվում է մոտ 200 հազար տարեկան: Այս մասին  GRTime-ին փոխանցել է  երկրաբանության և կենսաբանության պրոֆեսոր, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի երկրաբանության, պալեոնտոլոգիայի և պալեոանտրոպոլոգիայի թանգարանի տնօրեն Եվանգելիա Ցուկալան:

Ժամանակակից մարդու նախահոր գանգը շատ կարեւոր գտածո է համարվում: Այն չի դադարում  միջազգային գիտական շրջանակների  հետաքրքրությունն առաջացնել, քանի որ արժեքավոր տեղեկություններ է փոխանցում ժամանակակից մարդու անցած էվոլյուցիոն ճանապարհի վերաբերյալ:

Որոշ գիտնականներ կարծում էին, որ սա այն մարդու գանգն է, որը ապրել է մոտ 700 հազար տարի առաջ:

«Այժմ, օգտագործելով ժամանակակից մեթոդներ, նրա տարիքը որոշվեց: Գանգը շուրջ  200 հազար տարեկան է: Ժամանակահատվածը որոշվել  է գանգի մորֆոլոգիական առանձնահատկությունները ուսումնասիրելու, ինչպես նաեւ  մոլորակի այլ մասերում գտածոների հետ համեմատելու եղանակով», — ասել է  թանգարանի տնօրենը:

Նրա խոսքերով՝ գանգը պատկանել է մի մարդու, որը մահվան պահին եղել է 20-25 տարեկան:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում