Գլխավոր Հայաստան «Հուսով եմ՝ ֆեյսբուքյան հանրությունը երեկ բավարարվեց Անդրանիկ Քոչարյանի վրա հարձակումներով». իրավապաշտպան

«Հուսով եմ՝ ֆեյսբուքյան հանրությունը երեկ բավարարվեց Անդրանիկ Քոչարյանի վրա հարձակումներով». իրավապաշտպան

49
0

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Հուսով եմ՝ ֆեյսբուքյան հանրությունը երեկ բավարարվեց Անդրանիկ Քոչարյանի վրա հարձակումներով: Հարձակում բառը մեղմ է ասած, անթույլատրելի բառապաշարով, հայհոյանքներով, մարդուն ոչնչացնելու անհագ մղումով և ով ասես հարկ համարեց մի բան ասել: Ինչպես կարելի է այդքան հեշտությամբ մարդուն հավասարեցնել հողին: Քննադատությունն էլ է կոռեկտություն և զսպվածություն պահանջում: Անդրանիկ Քոչարյանը գրեթե ամեն օր հարցազրույցներ է տալիս, ընդ որում մարտի 1-ի գործով և երբևէ իրեն թույլ չի տվել ոչ կոռեկտ խոսել կամ վիրավորել որևէ մեկին: Ես լսեցի հարցազրույցը, հարցը հենց իր մասին է, կրկնվում է և մարդը կորցրնում է ինքնատիրապետումը: Մենք շատ ենք վարել հարցազրույցներ և շատ ենք տեսել գործիչներ, որոնք կորցնում են ինքնատիրապետումը, բայց արժեր, արդյոք դա հրապարակել, ես չեմ հասկանում նպատակը որն է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ